Publication.santearmenie.org կայքը թողարկում է «Սանտե Արմենի» կազմակերպությունը (Association Santé Arménie)՝ գրանցված

 Ֆրանսիա, 75016 Փարիզ, Ալբոնի պուրակ 11 իրավաբանական հասցեում:

Հեռ՝ +33 (0)1 45 24 72 79

 

Publication.santearmenie.org կայքի հոսթինգը տրամադրում է OVH ընկերությունը (իրավաբանական հասցե՝ Ֆրանսիա, 59100 Ռուբե, Կելերման փողոց 2):

 

Հրատարակության պատասխանատու՝ բժիշկ Վահե Մուղնե (Մուղնեցյան)

 

 

«La Revue du Praticien – Edition Arménienne»-ը առողջապահության ոլորտի մասնագետների համար հայերեն լեզվով լույս ընծայվող պարբերական է: Հասանելիությունն անսահմանափակ է ու անվճար: Տարածվում է publication.santearmenie.org կայքով, համարները «La Revue du Praticien» ֆրանսիական ամսագրի համապատասխան հրատարակությունների հայերեն թարգմանությունն են:

Publication.santearmenie.org հասցեով հասանելի կայքէջ մուտք գործելիս և/կամ դրանից օգտվելիս, նաև «La Revue du Praticien – Edition Arménienne» հրատարակության որևէ համարից օգտվելիս ցանկացած օգտատեր ընդունում է, որ կարդացել է դրանցից օգտվելու ներքոշարադրյալ պայմանները և անառարկելիորեն ու անվերապահորեն ընդունել դրանք:

 

 

I - ԿԱՅՔԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Ստորև թվարկված՝ օգտվելու պայմանները վերաբերում են միայն «La Revue du Praticien–Edition Arménienne» պարբերականին և ոչ մի դեպքում՝ «La Revue du Praticien»-ին:

 

1 – Անձնական տվյալների պաշտպանություն և մշակում

Publication.santearmenie.org կայքը հարգում է համացանցից օգտվողի գաղտնիությունը և խստորեն կատարում անձնական կյանքի ու անհատի ազատությունների պաշտպանության մասին գործող օրենքները: Ոչ մի անձնական տեղեկատվություն չի հավաքվում առանց ձեր իմացության: Ոչ մի անձնական տեղեկություն երրորդ կողմի չի տրվում: Բոլոր անձնական տեղեկությունները օգտագործվում են միմիայն պարբերականի նոր համարների  տարածման նպատակով:

Տվյալների մշակմանը, ֆայլերին և ազատություններին վերաբերող՝ 1978 թվականի հունվարի 6-ի թիվ 78-17 օրենքի դրույթների համաձայն` դուք ձեզ վերաբերող տվյալներին հասանելիության, դրանք փոփոխելու, ուղղելու և ջնջելու իրավունք ունեք։

 

2 - Մտավոր սեփականության իրավունք

Բովանդակությունը, մասնավորապես՝ տեքստերը, ծրագրային ապահովումը, երաժշտական ​​ստեղծագործությունները, ձայնային փաստաթղթերը, տեսանյութերը, լուսանկարները, գրաֆիկական պատկերները, ինչպես նաև այլ տարրեր, որոնք պարունակվում են «La Revue du Praticien – Edition Arménienne»-ի գովազդատուների տրամադրած գովազդներում կամ այլ բովանդակության մատակարարների առևտրային էլեկտրոնային հաղորդագրություններում, պաշտպանված են հեղինակային իրավունքի, ապրանքանշանի, արտոնագրման մասին օրենքներով կամ սեփականության իրավունքի այլ կանոնակարգերով:

Կայքէջի բովանդակության վերարտադրումը թղթային կամ որևէ տեսակի էլեկտրոնային կրիչի վրա թույլատրվում են միմիայն անձնական, ակադեմիական, կրթական կամ հետազոտական կիրառման պայմանով՝ բացառելով գովազդային և/կամ առևտրային նպատակներով ցանկացած կիրառություն, նաև պաշտպանելով հեղինակային իրավունքին և սեփականության իրավունքներին վերաբերող դրույթների ամբողջությունը:

Հայերեն բոլոր տեքստերը թարգմանված են «La Revue du Praticien»-ի բնօրինակ հրատարակություններից, հայերեն թարգմանության իրավունքները պատկանում են «La Revue du Praticien – Edition Arménienne»-ին:

 

3 – Քուքիների հավաքագրում

 

Կայքը կարող է ավտոմատ կերպով հավաքել ստանդարտ տվյալներ: Այս տվյալները բացառապես անանուն են և կարող են օգտագործվել տեղեկատվության փոխանցման ու ցուցադրման անհատականացման, նաև, ընդհանուր առմամբ, առաջարկվող ծառայությունը բարելավելու նպատակով:

Ձեր դիտարկիչի (բրաուզերի) կարգավորումներում դուք կարող եք արգելափակել քուքինների գրանցումը:

 

 

 

4 – Երաշխիք և պատասխանատվության սահմանափակում

 

Ինտերնետ կայքից օգտվելու արդյունքում կամ այդ հիմքով առաջացած  ուղղակի կամ անուղղակի, նյութական կամ ոչ նյութական վնասների համար պատասխանատու եք բացառապես դուք:

Ինտերնետ կայքը չի կարող երաշխավորել տարածվող տեղեկատվության ճշգրտությունն ու ամբողջականությունը կամ դրա պատշաճ գործելու մշտականությունը, նաև՝ «La Revue du Praticien – Edition Arménienne»-ի միջոցով ձեռք բերված՝ երրորդ անձանց տարածած արտադրանքը:

«La Revue du Praticien – Edition Arménienne»-ը և դրա կայքէջը չեն կարող պատասխանատվություն կրել համացանցից օգտվողի կողմից իր կայքում տարածված տեղեկատվության և գործիքների օգտագործման կամ մեկնաբանման համար:

Publication.santearmenie.org կայքը պարունակում է արտաքին աղբյուրներ, այդ թվում՝ այլ ինտերնետային կայքեր վկայակոչող հղումներ: Ցանկացած տեղեկատվություն, որը հասանելի է այդ հղումներով, չի գտնվում publication.santearmenie.org կայքի վերահսկողության տակ, ինչը ազատում է նրան դրանց բովանդակության, ապրանքների կամ ծառայությունների և  հասանելիության համար պատասխանատվությունից:

 

5 – Օգտվելու պայմանների փոփոխություն

 

 «La Revue du Praticien – Edition Arménienne»-ն իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի և առանց ծանուցման փոփոխելու կայքից օգտվելու սույն պայմանները՝ միաժամանակ շարունակելով պահպանել գաղտնիության և տվյալների պաշտպանության հիմնարար սկզբունքները: «La Revue du Praticien – Edition Arménienne»-ը ձեզ կտեղեկացնի օգտվելու պայմանների նոր թարմացումների մասին: Դուք պարտավոր եք կանոնավոր կերպով ծանոթանալ կայքից օգտվելու պայմաններին : Օգտագործման պայմանների ցանկացած փոփոխությունից հետո «La Revue du Praticien – Edition Arménienne»-ի հրապարակումներին ծանոթանալու փաստը համարվում է ձեր կողմից նոր պայմանների ընդունում:

« La Revue du Praticien – Edition Arménienne»-ն իրեն իրավունք է վերապահում փոփոխելու ծառայության մատուցման իր առաջարկը՝ առանց ծանուցման, ժամանակավոր կամ մշտական հիմունքով, կամ այլևս չտրամադրելու իր ծառայությունը: Այս դեպքում publication.santearmenie.org-ը պատասխանատվություն չի կրում ո՛չ ձեր, ո՛չ որևէ երրորդ կողմի առջև:

 

6 – Կիրառելի օրենսդրություն և իրավասու ատյան

 

Կայքից օգտվելու այս պայմանները կարգավորվում են ֆրանսիական օրենսդրությամբ և ենթակա են Փարիզի դատարանների իրավասությանը՝ բացառությամբ կոնկրետ իրավական կամ կանոնակարգային տեքստից բխող իրավասության հատուկ վերագրման :

 

 

II - ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ

 

«La Revue du Praticien – Edition Arménienne»-ը պարտավորվում է առավելագույն ջանքեր գործադրել, որպեսզի կայքէջը մշտապես հասանելի լինի օգտատերերին: Այն չի կարող պատասխանատվություն կրել որևէ պատճառով կայքի անհասանելիության համար:

Publication.santearmenie.org կայքը որևէ պատասխանատվություն չի կրում՝

- ծանուցմամբ կամ առանց դրա՝ կայքի ընդհատումների և օգտատերերի կամ որևէ երրորդ կողմի համար դրանց հետևանքների.

- ցանկացած հանգամանքներում ուղղակի կամ անուղղակի կորստի կամ վնասի համար, որն առաջացել է արտաքին կայքերի բովանդակության, ապրանքների կամ ծառայությունների օգտագործման կամ հասանելիության հետևանքով:

 

 

 

III – ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ

 

Այս կայքը ֆինանսավորվում է «Սանտե Արմենի Հիմնադրամ» կազմակերպության կողմից, որը  հիմնադրվել է  Ֆրանսիայում 1901 թվականից գործող օրենքին համապատասխան և մասնագիտական գործունեություն է ծավալում Հայաստանի առողջապահա-բժշկական ոլորտում: Հիմնական եկամուտները ստացվում են նվիրատվություններից, հովանավորներից ու մեկենասներից։