Ուղիղ աղու քաղցկեղի նախնական գնահատում և փուլավորում 25

Ingrid Faouzi, Olivier Lucidarme.
Ամփոփագիր
Ուղիղ աղու քաղցկեղը մարսողական համակարգի ամենատարածված քաղցկեղներից է: Այն կարելի է ախտորոշել հուշող ախտանշաններով կամ կազմակերպված սքրինինգի շրջանակներում: Կլինիկական հետազոտությունից հետո, որը համակարգված կերպով ներառում է ուղիղ աղու մատնային զննում, առաջին շարքի լրացուցիչ հետազոտությունը ախտորոշումը հաստատող կոլոնոսկոպիան է՝ բիոպսիայի կիրառմամբ: Պատկերային ախտորոշման մեթոդները կիրառվում են երկրորդ փուլում՝ հիվանդության մոտակա տեղակայման և հեռադիր տարածումը ճշտելու համար: Այդ գնահատումը ներառում է երկու պարտադիր հետազոտություն՝ ուղիղ աղու մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ)՝ մոտակա տեղակայմամբ տարածումը բացահայտելու համար, և կրծքավանդակա-որովայնա-կոնքային ՀՇ՝ հեռադիր տարածման համար: ՄՌՇ-ի գործելակարգը միօրինականացված է, եզրակացությունը պետք է ներառի բուժումն ուղղորդող որոշակի քանակությամբ տարրեր, մասնավորապես՝ ուռուցքի տեղակայումը, անբարենպաստ կանխատեսման մասին հուշող տեղային տարրերի առկայությունը և ավշահանգույցների ախտահարումը: Կրծքավանդակ-որովայնա-կոնքային համակարգչային շերտագրությունը բացահայտում է մետաստազներ, մասնավորապես՝ լյարդում և թոքերում: Պատկերային ախտորոշման այլ մեթոդներ (ուլտրաձայնային էնդոսկոպիկ հետազոտություն և պոզիտրոնային արտանետման շերտագրություն (ՊԱՇ)) ցուցվում են որոշ մասնավոր դեպքերում:
Մարտ 2022
La revue du praticien n° Tome 72 / n° 4 PDF