ՄԻԱՎ-ով ապրող անձանց երկարատև վարումը 25

Jean-Paul Viard.
Ամփոփագիր
ՄԻԱՎ-ով ապրող և հակառետրովիրուսային արդյունավետ բուժում ստացող մարդկանց կյանքի տևողությունը նույնն է, ինչ ընդհանուր բնակչությանը: Համապատասխանաբար, նրանք ունենում են ուղեկցող հիվանդություններ և բարդություններ՝ կապված տարիքի հետ, պայմանավորված վտանգի դասական գործոններով և բնորոշ վարակին կամ դրա բուժմանը: Հետևաբար, անհրաժեշտ է բուժման երկարատև պատմություն ունեցող հիվանդների սքրինինգ՝ սիրտ-անոթային հիվանդություններ, ածխաջրա-ճարպային փոխանակման խանգարումներ, օստեոպորոզ, քաղցկեղի որոշ տեսակներ հայտնաբերելու և կանխարգելելու համար: Թեև հակառետրովիրուսային ժամանակակից դեղամիջոցներն ավելի քիչ թունավոր են, քան առաջին սերնդի դեղամիջոցները, բուժում ստացող հիվանդներն անխուսափելիորեն տարեց են դառնում և «ամբարում» ուղեկցող հիվանդություններ ու նախորդ բուժումների կողմնակի ազդեցությունները: Այդ զարգացումն արդարացնում է բուժման նկատմամբ համընդհանուր և բազմամասնագիտական մոտեցումը:
Դեկտեմբեր 2021
La revue du praticien n° Tome 71 / n° 2 PDF