Հղիության ժխտում. կլինիկական առանձնահատկությունները 78

Hugo Bottemanne, Lucie Joly.
Ամփոփագիր
Հղիության ժխտումը համապատասխանում է զարգացող հղիությանը, պարզապես կինը չի գիտակցում, որ հղի է: Այն սովորաբար կապված է լինում հղիության նշանների բացակայության հետ, ինչպիսիք են՝ ամենորեան, որովայնի փքվածությունը, կրծքագեղձերի պրկվածությունը, առավոտյան սրտխառնոցը կամ, նույնիսկ, պտղի խաղի մայրական ընկալումը: Այս քիչ հայտնի երևույթը բժշկական հանրությունը երբեմն առասպել է համարում, սակայն այն հանրային առողջության լուրջ մարտահրավեր է: Հիրավի, մանկաբարձական հսկողության և ծնող դառնալու նախապատրաստության բացակայությունը մոր, պտղի և նորածնի համար հիվանդությունների պարարտ հող է: Հղիության ժխտման բացահայտումը պետք է հանգեցնի դրա կլինիկական բնութագրերի, վտանգի գործոնների և վարման բանալիների ուսումնասիրմանը: Թեև դրա պատճառները դեռևս անհայտ են, մայրական ներընկալման վերաբերյալ նյարդագիտության վերջին նվաճումները կարող են օգնել ավելի լավ հասկանալ այս երևույթը:
Դեկտեմբեր 2022
La revue du praticien n° Tome 72 / n° 7 PDF