Պապիլոմավիրուսի դեմ պատվաստում և բերանըմպանի քաղցկեղի կանխարգելում 21

Erwan de Mones Del Pujol.
Ամփոփագիր
Պապիլոմավիրուսի դեմ պատվաստումն առաջարկվել է 2006 թվականից՝ հետանցքի և սեռական օրգանների քաղցկեղների, հատկապես՝ արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման համար, ուստի այս պատվաստումը վերաբերում էր երիտասարդ աղջիկներին: Այդուհանդերձ, բերանըմպանի՝ պապիլոմավիրուսով հարուցված քաղցկեղի դեպքերը շարունակաբար աճում են և հիմնականում վերաբերում են տղամարդկանց: Ըստ վերջին տվյալների՝ այս պատվաստման արդյունավետությունը 80%-ից բարձր է բերանի խոռոչի՝ ՄՊՎ քաղցկեղածին 16 և 18 շճատիպերով հարուցված վարակների դեպքում, իսկ ՄՊՎ-ի դեմ հակամարմինների քանակությունը զգալիորեն ավելանում է և տևական ժամանակ պահպանվում։ Թեև Եվրոպայում բերանըմպանի՝ պապիլոմավիրուսով հարուցված քաղցկեղի կանխարգելումը դեռևս ներառված չէ այս պատվաստման ցուցումներում, այս տեղեկատվությունը կարող է նպատակահարմար լինել ծնողների և երեխաների համար՝ նպաստելով աղջիկների ու տղաների շրջանում ՄՊՎ-ի դեմ պատվաստման խթանմանը։
Մարտ 2023
La revue du praticien n° Tome 73 / n° 8 PDF