Սոցիալական մեդիաները եւ դեռահասների հոգեկան առողջությունը 22

Natalia Robert, Nathalie Godart.
Ամփոփագիր
Սոցիալական մեդիաներից ամեն օր լայնորեն օգտվում են, հատկապես՝ դեռահասները: Այս հարթակների արագ ի հայտ գալու և զարգացման պատճառով դժվար է դրանց հետևել: Սոցիալական մեդիաները վտանգներ են պարունակում, որոնց մասին կարևոր է իմանալ՝ կլինիկական պրակտիկայում դեռահասների առողջության վրա դրանց ազդեցությունը գնահատելու և օգտակար խորհուրդներ տրամադրելու համար: Հեղինակները հիշեցնում են, թե ինչ են սոցիալական մեդիաները, ներկայացնում են դրանց բնութագրերն ու վերջին հասանելի վիճակագրական տվյալները, ապա՝ բացահայտում խնդիրները, որոնց բախվում երիտասարդները դրանցից օգտվելիս: Չեն անտեսվել նաև սոցիալական մեդիաների դրական ազդեցությունները: Այնուհետև քննարկվում են գրականության մեջ հաճախ նկարագրված՝ սոցիալական մեդիաներից օգտվելու վտանգները: Առողջապահության ոլորտի մասնագետների, ծնողների և դեռահասների համար կան գնահատման ուղեցույցներ և խորհուրդներ այս խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև բազմաթիվ կայքեր, որոնք առաջարկում են սոցիալական մեդիաների առողջ կիրառությունը խթանելու գործնական ուղիներ:
Հունիս 2023
La revue du praticien n° Tome 73 / n° 9 PDF