Նոր հակաբիոտիկներ՝ հակաբիոտիկների նկատմամբ կայունությանը դիմակայելու համար 6

Pauline Huriez, Benoît Pilmis.
Ամփոփագիր
Հակաբիոտիկների նկատմամբ կայունության ներկայիս աճը հանգեցնում է բուժական փակուղու վտանգի: Հանրային առողջապահության այս հիմնախնդրին լուծում տալու համար անհրաժեշտ է մշակել նոր ակտիվ հակաբիոտիկներ (ուղղակիորեն կամ հին դեղանյութերի հետ համատեղ ազդող)՝ բազմաթիվ հակաբիոտիկների նկատմամբ կայուն բակտերիաների դեմ պայքարելու համար: Վերջին տասը տարիների ընթացքում մշակվել են գրամ բացասական բակտերիաների նկատմամբ արդյունավետ նոր դեղանյութեր (բետա-լակտամներ, բետա-լակտամազների արգելակիչներ, ցիկլին և կարբապենեմներ): Գրամ դրական բակտերիաների դեմ բուժական զինանոցում ավելացել են՝ նոր օքսազոլիդինոն, երկու գլիկոպեպտիդ և մեկ քվինոլոն: Կայունության մեխանիզմների առաջացումից խուսափելու համար դրանց կիրառությունը պետք է խստորեն վերահսկվի:
Սեպտեմբեր 2023
La revue du praticien n° Tome 73 / n° 10 PDF