Կենսաբուժումը մանկական ծանր ասթմայի դեպքում 6

Yanis Bouderbala, Évangéline Clark, Marion Tabardel, Pascal Demoly, Davide Caimmi.
Ամփոփագիր
Ասթման ստորին շնչուղիների քրոնիկական բորբոքային հիվանդություն է և երեխաների շրջանում ամենատարածված քրոնիկական հիվանդություններից մեկը: Ծանր ասթմայի բուժումը պետք է լինի անհատականացված, բազմամասնագիտական և համապարփակ, հատկապես՝ մանկաբուժության մեջ: Բուժական մոտեցումները զգալի առաջխաղացում են ապրել վերջին տարիներին և ծանր ձևերի ժամանակ ուղղակիորեն թիրախավորում են բորբոքային կասկադի դերակատարներին: Դրանք ներառում են կենսաբուժումը, և երեխաների համար ներկայումս հասանելի է չորս դեղանյութ՝ օմալիզումաբ, մեպոլիզումաբ, դուպիլումաբ և տեզեպելումաբ: Այս կենսաբուժամիջոցները ցուցաբերել են կարճաժամկետ և միջնաժամկետ կիրառության արդյունավետություն ու անվտանգություն ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների դեպքում:
Հիմնաբառեր. ասթմա, երեխա:
Դեկտեմբեր 2023
La revue du praticien n° Tome 73 / n° 11 PDF