Անձի պարանոյալ խանգարում 87

Mathieu Lacambre.
Ամփոփագիր
Անձի պարանոյալ խանգարումը հիացնում և անհանգստացնում է առողջապահության ոլորտի աշխատողներին, որոնք երբեմն դառնում են իրենց հիվանդների ագրեսիվ պահանջների զոհը: Ինքն իրեն գերագնահատելը, հոգեկան անճկունությունը (ռիգիդությունը), թերահավատությունը և հարաբերություններում գերզգայունությունը (հիպերէսթեզիա) բնութագրում են անձի խանգարման պարանոյալ տեսակը: Այս խանգարումը հաճախ ունի ուղեկցող հիվանդություններ, որոնք քողարկում են այն և նպաստում դեպի զառանցական խանգարում տանող դեկոմպենսացիային, որն ունի այլոց հանդեպ ագրեսիվ գործողությունների կամ ծանր ընկճախտային խանգարման վտանգ՝ ինքնասպանության հնարավորությամբ: Կանոնավոր և սպառիչ գնահատման վրա հիմնված վարումը պահանջում է անշեղ և հավասարակշռված մոտեցում երրորդ անձանց հետ տեղեկատվության փոխանակման, հոգեմետ դեղերի օգտագործման կամ, անհրաժեշտության դեպքում, առանց բուժառուի համաձայնության հոսպիտալացման հարցերում:
Դեկտեմբեր 2023
La revue du praticien n° Tome 73 / n° 11 PDF