Պալարախտի հակաբիոտիկաբուժման նվաճումները 8

Thomas Maitre, Lorenzo Guglielmetti, Jérôme Robert, Alexandra Aubry, Nicolas Veziris.
Ամփոփագիր
Պալարախտի բուժումը մեծ առաջընթաց է արձանագրում: Առաջին անգամ ռիֆապենտինի և մոքսիֆլոքսացինի վրա հիմնված բուժման գործելակարգը հնարավորություն է տալիս նվազեցնելու դեղազգայուն ցուպիկներով հարուցված պալարախտի բուժման տևողությունը վեց ամսից մինչև չորս ամիս: Ինչ վերաբերում է բազմահակաբիոտիկակայուն ցուպիկներով հարուցված պալարախտին, ապա հակապալարախտային նոր դեղամիջոցների համակցությունները (բեդաքվիլին, լինեզոլիդ, դելամանիդ-պրետոմանիդ, մոքսիֆլոքսացին) հնարավորություն են տալիս նվազեցնելու բուժման տևողությունը քսանից մինչև վեց ամիս: Վերջապես, անատոմիական ախտահարման և ցուպիկային ծանրաբեռնվածության աստիճանը հաշվի առնելը հնարավոր է դարձնում բուժման փոփոխական տևողություններ ներառող ռազմավարություններ դիտարկելը՝ ախտահարման աստիճանից կախված: Այսպիսով, պալարախտի բուժման նոր մեթոդները գնալով դառնում են ավելի կարճատև և անհատականացված:
Հունիս 2024
La revue du praticien n° Tome 74 / n° 13 PDF