Ըստ Ֆրանսիայում գործող պատվաստումների օրացույցի՝ 65 և ավելի բարձր տարիք ունեցող անձանց խորհուրդ է տրվում կատարել չորս պատվաստում՝ Քովիդ-19-ի, գրիպի, ԴՊՊ-ի (դիֆթերիա, պրկախտ, պոլիոմիելիտ) և գոտևորող որքինի դեմ, ինչպես նաև առանձնակի վտանգի պարագայում երեք այլ պատվաստումներ՝ պնևմոկոկի, կապույտ հազի, հեպատիտ A-ի դեմ: Սակայն այս վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստումներում ընդգրկվածությունն անբավարար է, ինչը գնալով ավելի ծանր բժշկական և տնտեսական բեռ է ստեղծում ծերացող ազգաբնակչության պայմաններում: Տարեց մարդկանց պատվաստումը պետք է դառնա հանրային առողջապահության առաջնահերթ նպատակ՝ ներգրավելով առողջապահության ոլորտի բոլոր մասնագետներին, առաջին հերթին՝ ընտանեկան բժիշկներին: Պատվաստման գործընթացը պետք է բարելավվի՝ ներառելով պատվաստանյութերի մասին գիտական ձեռքբերումները և թվային տեխնոլոգիայի առաջընթացը մի ծրագրում, որի նպատակը պետք է լինի պատվաստումներով պաշտպանվածության ապահովումն ամբողջ կյանքի ընթացքում:
En France, le calendrier vaccinal des seniors (personnes âgées de 65 ans et plus) recommande quatre vaccins (Covid-19, grippe, DTP [diphtérie, tétanos, poliomyélite] et zona) et trois autres en cas de risque particulier (pneumocoque, coqueluche, hépatite A). Pourtant, les couvertures vaccinales vis-à-vis de ces maladies infectieuses demeurent insuffisantes, créant un fardeau médical et économique de plus en plus lourd dans une population qui vieillit. La vaccination des seniors doit devenir un objectif prioritaire de santé publique et impliquer tous les professionnels de santé, au premier rang desquels les médecins traitants. Elle doit être améliorée en intégrant les progrès de la vaccinologie et les technologies numériques dans un programme visant à maintenir les couvertures vaccinales tout au long de la vie.
In France, the vaccination schedule for seniors (people aged 65 and over) recommends 4 vaccinations (Covid-19, flu, DTP [diphtheria, tetanus, poliomyelitis] and shingles), plus 3 others in the event of a particular risk (pneumococcus, whooping cough, hepatitis A). Nevertheless, vaccination coverage for these infectious diseases remains insufficient, making an increasingly heavy medical and economic burden in an aging population. Vaccination of seniors must become a priority public health objective and involve all health professionals, first and foremost treating physicians. It must be improved by integrating advances in vaccinology and digital technologies into a program aimed at maintaining vaccination coverage throughout life.