Անքնություն և կենսաբանական ժամացույց 34

Damien Léger, Alexandre Rouen, Marie-Françoise Vecchierini, Victor Pitron.
Ամփոփագիր
«Ցիրկադային» կոչվող բազմաթիվ ֆիզիոլոգիական և կենսաբանական ռիթմեր կենսաբանական ժամացույցի ազդեցության ներքո են, որը վերահսկում է դրանք ենթատեսաթմբի վերխաչվածքային կորիզներում: Բայց ամենախորհրդանշական ցիրկադային ռիթմը քնի և արթնության ռիթմն է: Հետևաբար, չափազանց կարևոր է ստուգել, թե ինչպես է կենսաբանական ժամացույցը ներգրավվում քրոնիկական անքնության մեջ. ինչպիսի՞ն է դրա ազդեցությունը քնի ռեժիմի և որակի վրա: Որո՞նք են կենսաբանական ժամացույցին բնորոշ խանգարումները, որոնք բացատրում են անքնությունը դեռահասների, հերթափոխով և գիշերային աշխատանք ունեցողների, տարեցների և կույրերի շրջանում: Ի՞նչ գործիքներ կարելի է կիրառել ընտանեկան և մասնագիտացված բժշկության մեջ՝ անքնության պարագայում կենսաբանական ժամացույցը գնահատելու համար։ Վերջապես, ի՞նչ ազդեցություն ունի լույսը կենսաբանական ժամացույցի վրա, և ի՞նչ խորհուրդներ պետք է տրվեն լույսի վերաբերյալ։ Մի շարք հարցեր ու ըմբռնման համար անհրաժեշտ տարրեր՝ քրոնիկական անքնությունը պարզաբանելու համար:
Հունիս 2024
La revue du praticien n° Tome 74 / n° 13 PDF