Անքնությունը և հոգեբուժական խանգարումները 50

Julia Maruani, Pierre A Geoffroy.
Ամփոփագիր
Անքնությունը հոգեբուժական հիվանդությունների ժամանակ հաճախ հանդիպող խանգարում է: Մասնավորապես՝ այն կարող է հանդես գալ որպես վտանգի գործոն, ինչպես նաև որպես ուղեկցող վիճակ կամ հոգեբուժական խանգարումների ախտանշան և վաղ նշան: Այն հոգեբուժական հիվանդությունների հետ համակցված՝ քնի ամենատարածված խանգարումն է և կարող է դրսևորվել հիվանդության ցանկացած փուլում (մինչկլինիկական շրջան, առաջին դրվագ, սուր փուլ, ախտակրկնություն և, նույնիսկ, ախտադադար): Անքնությունը կապված է հիվանդության ավելի անբարենպաստ ընթացքի, առավել արտահայտված ախտանշանների, սրացումների կամ կրկնությունների և ինքնասպանության ավելի մեծ վտանգ հետ: Այսպիսով, անքնությունը վտանգի կարևոր ձևափոխելի գործոն է հոգեբուժական խանգարումները կանխարգելելու և/կամ ախտադադարի հասնելու ու այն պահպանելու համար: Ուստի անքնության գնահատումը և կառավարումը պետք է առաջնահերթություն լինի հոգեբուժական խնամքում: Փաստացի ցույց է տրվել, որ անքնության թիրախավորումը կարող է ոչ միայն բարելավել անքնությունը՝ ինքնին, այլ նաև բարենպաստ ազդեցություն ունենալ հոգեբուժական խանգարումների ընթացքի վրա:
Հունիս 2024
La revue du praticien n° Tome 74 / n° 13 PDF