Վարակային էնդոկարդիտի եվրոպական գրանցամատյան 51

Gilbert Habib.
Ամփոփագիր
EURO-ENDO («ԵՎՐՈ-ԷՆԴՈ») գրանցամատյանը ստեղծվել է 2018 թվականին՝ վարակային էնդոկարդիտի համաճարակաբանական, կլինիկական, մանրէաբանական, ախտորոշիչ և կանխատեսիչ բնութագրերը հստակեցնելու համար։ Ի սկզբանե նախատեսված լինելով որպես եվրոպական գրանցամատյան՝ այն փաստացի վերածվել է համաշխարհային գրանցամատյանի՝ ներառելով ավելի քան 3000 հիվանդի համայն աշխարհից: Այն հաստատում է վարակային էնդոկարդիտով հիվանդների պրոֆիլի արմատական փոփոխությունը, ախտորոշման և բուժման խոշոր առաջընթացը, բայց նաև ավելի ու ավելի տարեց և բազմաթիվ հիվանդություններ ունեցող բուժառուների շրջանում բարձր մահացության պահպանումը: Գրանցամատյանն ընդգծում է վաղ ախտորոշման կարևորությունը, որը հնարավորություն է տալիս այս բարդ հիվանդության բուժման մեջ մասնագիտացած բժշկա-վիրաբուժական թիմին անմիջապես կազմակերպելու հիվանդի վարումը:
Հիմնաբառեր. էնդոկարդիտ:
Հոկտեմբեր 2024
La revue du praticien n° Tome 74 / n° 14 PDF