Յոգայի ազդեցությունը հոգեկան առողջության վրա 69

Marc Toutain, Anne-Lise Marais, Anne-Laure Moscone, Antoine Gauthier, Pascale Leconte.
Ամփոփագիր
Գրականության մեջ տեղ գտած տվյալները առողջության վրա յոգայի ազդեցության մասին գնալով շատանում են և վերաբերում են առավել ուսումնասիրված երեք ոլորտի՝ գլխուղեղ, սթրես և տագնապային-ընկճախտային ախտանշաններ։ Հետևելով փաստահեն գործելակերպին, այսինքն՝ գիտական ապացույցների վրա հիմնված բժշկական գործելակերպին, հետազոտությունները ընդգծում են յոգայով զբաղվելու դրական ազդեցությունը մեծահասակ բնակչության լայն շրջանակների վրա։ Հարկ է նաև սահմանել հետազոտություններում սովորաբար տեղ գտնող՝ յոգայի կիրառության ձևերը (պարապմունքի տեսակը, տևողությունն ու հաճախականությունը և այլն)՝ օգուտ քաղելով առողջության վրա դրանց ազդեցության գիտական ապացույցներից և ծառայեցնելով դրանք գործնականում իրականացվելիք միջամտնություններին:
Հիմնաբառեր. յոգա:
Դեկտեմբեր 2024
La revue du praticien n° Tome 74 / n° 15 PDF