Նորություններ երիկամների գործառույթի պահպանությանը միտված վարման բնագավառում 6

Florence Sens, Maurice Laville, Laure Groisne, David Ciabrini.
Ամփոփագիր
Երիկամապաշտպանիչ վարման (նեֆրոպրոտեկցիա) նպատակն է պահպանել երիկամների գործառույթը և դանդաղեցնել քրոնիկական երիկամային հիվանդության զարգացումը։ Վերջին տասնամյակը նշանավորվել է բուժական հնարավորությունների ընդլայնմամբ, ինչը կարող է նվազեցնել երիկամային անբավարարության վերջնական փուլին հասնող բուժառուների թիվը։ Այս նվաճումների շարքում կենտրոնական տեղ են զբաղեցնում 2-րդ տիպի նատրիում-գլյուկոզային համափոխադրիչ արգելակիչները (ՆԳՀՓ2ա), գլյուկագոնանման պեպտիդ-1-ի (ԳՆՊ-1) նմանակները և միներալակորտիկոիդային ընկալիչների ոչ ստերոիդային ներհակորդները, որոնք համալրում են ավանդական ռազմավարությունները, ինչպիսիք են հիգիենիկ-սննդակարգային միջոցառումները և ռենին-անգիոտենզին-ալդոստերոնային համակարգի արգելակիչները։ Հոդվածն ընդհանուր պատկերացում է տալիս քրոնիկական երիկամային հիվանդությամբ տառապող մեծահասակ հիվանդների սրտի և երիկամների գործառույթների պահպանությանը միտված վարման առաջընթացի մասին՝ առանձնահատուկ լույսի ներքո ներկայացնելով ՆԳՀՓ2ա-ների (կոչվում են նաև գլիֆլոզիններ) դերն ու կիրառության պայմանները:
Հունիս 2025
La revue du praticien n° Tome 75 / n° 17 PDF