Գրգռված աղու համախտանիշ 48

Jean-Marc Sabaté.
Ամփոփագիր
Գրգռված աղու համախտանիշը (ԳԱՀ) մարսողական համակարգի հաճախադեպ գործառութային խանգարում է, որով տառապում է բնակչության 4-10%-ը: Գերակշռում է կանանց շրջանում։ Թեև բարորակ է, երբեմն կարող է զգալիորեն վատթարացնել կյանքի որակը, հատկապես՝ ծանր դեպքերում։ Ախտորոշումը հիմնականում կլինիկական է և հիմնված է հարցուփորձի տվյալների վրա, նաև՝ հավելյալ հետազոտությունների, որոնք հարկավոր է սահմանափակել և իրականացնել միայն տարբերակիչ ախտորոշման նպատակով։ Հիվանդության մեխանիզմների ավելի լավ ըմբռնումը հնարավորություն է տվել մշակելու բուժման զանազան ռազմավարություններ։ Առավել հաճախ կիրառվող բուժումները հիմնված են հակակծկանքային և աղիների անցանելիությունը կարգավորող միջոցների վրա։ Համապատասխան սննդակարգերի միջոցով վարումը, պրոբիոտիկների կիրառությունը, ֆիզիկական ակտիվությունը, լրացուցիչ բուժումները, ինչպիսիք են՝ հիպնոսը և բուժկրթումը կարող են նվազեցնել ԳԱՀ-ի ախտանշանները և ծանրությունը:
Հունիս 2025
La revue du praticien n° Tome 75 / n° 17 PDF