Փսիխոդելիկ նյութերի դերը հոգեբուժության մեջ․ իրական բուժական հեղափոխությո՞ւն, թե՞ ժամանակավոր միտում 69

Michel Sabé, Federico Seragnoli, Louise Penzenstadler, Gabriel Thorens.
Ամփոփագիր
Փսիխոդելիկ նյութերը, որոնք երկար ժամանակ դուրս էին մղված ասպարեզից, ներկայումս կրկին հետաքրքրություն են առաջացրել հոգեբուժության ոլորտում՝ իրենց բուժական ներուժի շնորհիվ։ Այնպիսի նյութեր, ինչպիսիք են փսիլոցիբինը, ԼՍԴ- ն (լիզերգաթթվի դիէթիլամիդ) և ՄԴՄԱ-ն (3,4-մեթիլենեդիօքսի-N-մեթիլամֆետամին), հետազոտվում են մի շարք խանգարումների բուժման նպատակով, այդ թվում՝ բուժմանը չարձագանքող ընկճախտ, հետվնասվածքային սթրեսային խանգարում (ՀՎՍԽ) և պալիատիվ խնամքի հետ կապված տագնապ։ ԱՄՆ Սննդամթերքի և դեղամիջոցների նկատմամբ վերահսկողության վարչությունը (FDA), հիմնվելով երրորդ փուլի կլինիկական փորձարկումների նվաճումների վրա, փսիլոցիբինին շնորհել է «հեղափոխական բուժամիջոցի» (breakthrough therapy) կարգավիճակ՝ հոգեբուժական որոշ ցուցումների համար։ Այնուամենայնիվ, փսիխոդելիկ նյութերի կիրառությունը պարունակում է վտանգներ, մասնավորապես՝ անցանկալի ազդեցություններ ոչ բժշկական նպատակներով կիրառության դեպքում։ Փսիխոդելիկ նյութերի պիտակավորումը, դրանց ապօրինի կարգավիճակը բազմաթիվ երկրներում և բարձր գինը սահմանափակում են դրանց հասանելիությունը։ Չնայած խոստումնալից արդյունքներին՝ հոգեբուժության մեջ այս նյութերի ներառումը դեռևս մնում է անորոշ և բարձրացնում էթիկական ու հանրային հարցեր։
Նոյեմբեր 2025
La revue du praticien n° Tome 75 / n° 18 PDF