Բադ-Կիարիի համախտանիշ 31

Magdalena Meszaros ,  Christophe Bureau .
Ամփոփագիր
Բադ-Կիարիի համախտանիշը (ԲԿՀ) հազվադեպ ախտահարում է, որը բնութագրվում է լյարդի երակներից արտահոսքի խոչընդոտմամբ՝ լյարդային երակիկներից մինչև ստորին սիներակի վերջնամասը: Հարկավոր է համակարգված կերպով իրականացնել մանրակրկիտ պատճառագիտական հետազոտություն՝ թրոմբոզանպաստ հիվանդության հայտնաբերման համար: ԲԿՀ-ի ամենատարածված պատճառը միելոպրոլիֆերատիվ համախտանիշն է, որը հանդիպում է ավելի քան 40% դեպքերում: ԲԿՀ‑ի կլինիկական դրսևորումները խիստ զանազան են՝ առանց ախտանշանների բուժառուներից (3% դեպքերում) մինչև կայծակնային հեպատիտ: Ախտորոշումը հենվում է պատկերային հետազոտության վրա, մասնավորապես իրականացվում է որովայնի խոռոչի ուլտրաձայնային հետազոտություն՝ դոպլերագրությամբ: Նախընտրելի է աստիճանական վարումը, որը համատեղում է դեղորայքային միջոցառումներ (ապաքինիչ նպատակներով հակամակարդիչների կիրառություն, պատճառի բուժում և դռներակային գերճնշման բարդությունների բուժում) և լյարդի երակային հոսքը վերականգնելուն ուղղված ռազմավարություն, ցանկալի է՝ լյարդի անոթային հիվանդությունների մասնագիտացված կենտրոնում: Այս ռազմավարության շնորհիվ հիվանդների կանխատեսումը զգալիորեն բարելավվել է. ընդհանուր 5-ամյա ապրելիությունը ավելի քան 80% է: ԲԿՀ-ով հիվանդներին խորհուրդ է տրվում ամեն վեց ամիսը մեկ հետազոտվել՝ ներառյալ լյարդի պատկերային հետազոտությունը, քանի որ նրանց ավելի քան 60%-ի շրջանում կարող են զարգանալ լյարդային հանգույցներ, նաև գոյություն ունի լյարդաբջջային կարցինոմայի զարգացման վտանգ։
Ապրիլ 2026
La revue du praticien n° Tome 76 / n° 19 PDF