Դռներակի թրոմբոզ և միջընդերային երակային իշեմիա 44

Cyprien Gayat ,  Alexandre Nuzzo  ,  Laure Elkrief  .
Ամփոփագիր
Դռներակի թրոմբոզը (ԴԵԹ), լյարդի ֆոնային քրոնիկական հիվանդության բացակայության պայմաններում, հազվադեպ ախտահարում է, որը հաճախ համակցված է թրոմբոֆիլիայի հետ: Ցիռոզով հիվանդների շրջանում դրա հաճախականությունը մեծանում է հիվանդության ծանրությանը զուգահեռ: Նորադեպ ԴԵԹ-ի հիմնական դրսևորումներն են որովայնի ցավը և C-ռեակտիվ սպիտակուցի բարձր մակարդակը: Քրոնիկական ԴԵԹ-ի հիմնական դրսևորումը դռներակային գերճնշումն է: ԴԵԹ-ի ախտորոշումը 30% դեպքերում պատահական է լինում: Այն պետք է հաստատվի համակարգչային (ՀՇ) կամ մագնիսական ռեզոնանսային շերտագրության (ՄՌՇ) միջոցով՝ պատկերների ստացման չորս փուլերով (առանց կոնտրաստավորման, զարկերակային, դռներակային և ուշացած): Միջընդերային իշեմիան դեղաբուժական և վիրաբուժական շտապ միջամտություն պահանջող իրավիճակ է և ԴԵԹ-ի ամենածանր բարդությունը. այն հարկավոր է համակարգված կերպով որոնել պատկերային հետազոտության մեթոդներով: Արյան մեջ կաթնաթթվի բարձր մակարդակի (հիպերլակտատեմիա) և դրա հետ համակցված օրգանային անբավարարության դեպքում կասկածվում է վիրաբուժական անհապաղ միջամտության ենթակա աղիքային մեռուկացում: Հակամակարդիչ բուժումն առաջին շարքի բուժումն է: Դրա մեթոդները որոշվում են յուրաքանչյուր դեպքի համար առանձին՝ հաշվի առնելով թրոմբոզը, ուղեկցող հիվանդությունները և բուժական ծրագիրը: Հակամակարդիչ բուժման ձախողման և/կամ ծանր դրսևորումների դեպքում կարելի է դիտարկել դռներակի լուսանցքի վերաբացում (ռեկանալիզացիա) ճառագայթաբանական միջամտության միջոցով: Խորհուրդ է տրվում բուժումն իրականացնել լյարդի անոթային հիվանդությունների մասնագիտացված կենտրոնում:
Ապրիլ 2026
La revue du praticien n° Tome 76 / n° 19 PDF