Կրծքի տարիքի երեխաների կարիքներին չհամապատասխող սննդակարգերը և կեղծ սննդային ալերգիաները 32

Julie Lemale, Anaïs Lemoine.
Ամփոփագիր
Վերջին տարիներին գնալով լուրջ խնդիր է դառնում, երբ ընտանիքներն իրենց՝ կրծքի երեխաների համար որոշակի սննդամթերքից բաղկացած, քիչ թե շատ ծավալուն բացառող սննդակարգեր են սահմանում։ Անկախ ծնողների որոշ համոզմունքներից՝ այդ սննդակարգերը նաև հաճախ նախատեսվում են մարսողական թեթև խանգարումների կամ սննդային թվացյալ ալերգիաների բուժման համար։ Սակայն վաղ տարիքի երեխայի մոտ այդ սննդակարգերը ՝ լինի բուսակերային, վեգանական, թե՝ հիմնված ոչ պիտանի ալերգաբանական թեստերի վրա և չվերահսկվող բժիշկների կողմից, կարող են առաջացնել սննդային բարդություններ, որոնք երբեմն լինում են լուրջ և վտանգավոր կյանքի համար։ Հետևաբար, կարևոր է բացահայտել բոլոր սննդային անբավարարությունները, բուժել դրանք և, լավագույն դեպքում ընտանիքին լուսաբանելուց հետո, սահմանել հնարավորինս քիչ սահմանափակումներով սննդակարգ։
Հունվար 2022
La revue du praticien n° Tome 71 / n° 3 PDF