Պահպանողական բուժումը լիմֆեդեմայի ժամանակ 18

Stéphane Vignes.
Ամփոփագիր
Լիմֆեդեմաները ավշային կանգի հետևանք են, որին հաջորդում է հյուսվածքային վերափոխումը (ճարպային հյուսվածքի կուտակում, մաշկի հաստացում)՝ առաջացնելով ախտահարված վերջույթի ծավալի մեծացում։ Բուժումը հիմնված է ամբողջական հակականգային ֆիզիոթերապիայի վրա (միատիպ քիչ առաձգական կալանդներ` կարճ ձգելիության փաթաթաններով, վարժություններ, ձեռքով լիմֆոդրենաժ, մաշկի խնամք), որի առաջին՝ ինտենսիվ փուլը նվազեցնում է ծավալը, իսկ երկրորդ՝ պահպանման փուլը կայունացնում է ծավալն առաձգական սեղմող միջոցներ կրելու միջոցով։ Անհրաժեշտ է բուժուսուցում, այդ թվում՝ ինքնուրույն կալանդ փաթաթել և սեղմող միջոցներ հագնել սովորելը: Կարմիր քամին ավշայտուցի ամենատարածված բարդությունն է` ի լրումն գործառութային և հոգեբանական հետևանքների, որոնք երբեմն էական են:
Հիմնաբառեր. լիմֆեդեմա:
Սեպտեմբեր 2022
La revue du praticien n° Tome 72 / n° 6 PDF