Քովիդ-19. ձախողված համաճարակաբանական ռազմավարությո՞ւն 61

Pascal Crépey, Clément Massonnaud.
Ամփոփագիր
Արդեն երկու տարի է` աշխարհը համաճարակային մի ալիքից մյուսն է նավարկում։ Համավարակի դեմ պայքարի ռազմավարությունները ժամանակի ընթացքում փոխվեցին՝ մեկուսացումից մինչև պարետային ժամեր, հետո` ճամփորդությունների սահմանափակումներ, դիմակների կրում կամ պատվաստումներ։ Առողջապահական ճգնաժամը չի դադարում մեզ մի ծայրահեղությունից մյուսը նետել. յուրաքանչյուր քայլն ավելի ու ավելի մեծ փորձության է ենթարկում մեր առողջապահական համակարգի կայունությունը և կառավարությունների ու առողջապահական մարմինների նկատմամբ հասարակության` առանց այդ էլ երերուն վստահությունը։ Համավարակի հիմնական փուլերի ամփոփումը լույս է սփռում այն բանի վրա, թե ինչու է նոր վիրուսի դեմ պայքարում մարդկությունը խարխափում, սխալներ գործում, որոնք, այնուամենայնիվ, պետք է շտկվեն ձեռք բերված գիտելիքների լույսի ներքո: Ուստի անհրաժեշտ են ռազմավարության փոփոխություններ, նույնիսկ եթե դրանք խաթարում են բնակչության վստահությունը, վստահություն, որը հնարավոր չէ պահպանել առանց այս յուրահատուկ համատեքստի կատարյալ ըմբռնման:
Սեպտեմբեր 2022
La revue du praticien n° Tome 72 / n° 6 PDF