Քունը համավարակի պայմաններում. անքնության դեմ պայքարի դասեր 87

Damien Léger, Jonathan Taieb, Victor Pitron, Lucie Griffon, François Beck.
Ամփոփագիր
Քունը և՛ առողջության որոշիչ գործոն է, և՛ հոգեբանական ներգործության արժեքավոր ցուցիչ ինչպես անձնական, այնպես էլ հասարակական ճգնաժամային իրավիճակներում: COCONEL (ֆր. Coronavirus et confinement: enquête longitudinale, Կորոնավիրուս և մեկուսացում. երկայնական հետազոտություն) հետազոտական խմբի հարցումների արդյունքները, որոնք իրականացվել են 2020 թվականին SARS-CoV-2 համավարակի ժամանակ առաջին մեկուսացումից հետո, ցույց են տալիս քնի խանգարումների զգալի աճ՝ համեմատած նախորդ տարիների տվյալների հետ. զգալիորեն ավելացել է տարածվածությունը կանանց շրջանում՝ 2017 թվականի համեմատ (66%-ից հասնելով 81%-ի), սակայն տղամարդկանց շրջանում աճը եղել է ավելի բարձր (42%-ից հասնելով 66%-ի)։ Հատկապես տուժել են երիտասարդները, ինչպես նաև տնտեսապես խոցելի խավերը։ Կանոնավոր կերպով քնաբերներ ընդունող ֆրանսիացիների թիվը գրեթե կրկնապատկվել է՝ 9%-ից հասնելով 17%-ի:Կ արելի է օգտվել քնի հիգիենայի պարզ կանոններից՝ համավարակի, սթրեսի և մեկուսացման ժամանակաշրջաններին ավելի լավ դիմակայելու համար։ Ձեռք բերված տվյալների շնորհիվ խորհուրդները կարելի է ավելի ճշգրտել, այդ թվում` նաև լրատվամիջոցների էական ազդեցության վերաբերյալ, որի սահմանափակումը կանխարգելման նոր մարտահրավեր է:
Սեպտեմբեր 2022
La revue du praticien n° Tome 72 / n° 6 PDF