Հեռանկար. ուղիղ աղու քաղցկեղի դեպքում հնարավո՞ր է բուժական «բեռնաթափում» 39

Antoine Brouquet.
Ամփոփագիր
Ուղիղ աղու քաղցկեղի էտալոնային բուժումը հիմնված է «ուռուցքաբանական» հեռացման վրա (ուղիղ աղին շրջապատող բջջանքի ամբողջական հեռացում)։ Տեղային տարածում ունեցող (cT3T4 և/կամ N+) ուռուցքների դեպքում քիմիաթերապիայից առաջ և հետո կիրառվում է մինչվիրահատական քիմիառադիոթերապիա՝ ուռուցքի առաջնային տեղակայման հատվածի հսկողության և մետաստազների կրկնության վտանգի նվազեցման համար: Դրա համատեղումը բարդ վիրահատական միջամտության հետ համակցված է կարճատև և երկարատև թունավորման, մարսողական և միզասեռական համակարգերի գործառութային խանգարումների վտանգի հետ: Ներկայումս հիվանդության վարումը զարգանում է բուժական «բեռնաթափման» ուղղությամբ: Բուժմանը լավ արձագանքող T2T3 փոքր ուռուցքի դեպքում (4 սմ-ից փոքր) կարելի է քննարկել ուղիղ աղու պահպանման ռազմավարությունը՝ խուսափելով վիրաբուժական հեռացումից: Ավելի խորացած ուռուցքների դեպքում վիրաբուժական հեռացումը՝ մինչվիրահատական քիմիաթերապիայով, առանց կոնքի ճառագայթման, կարող է սահմանափակել երկարաժամկետ հետևանքները: Երբ ուռուցքն ի սկզբանե անհնար է հեռացնել, դրա՝ քիմիաթերապիային ինտենսիվ արձագանքի վրա հիմնված անհատականացված մոտեցումը կոնքի ճառագայթումն ընտրողաբար կիրառելու հնարավորություն է տալիս: Հաշվի առնելով բազմաթիվ նոր մոտեցումները, որոնք կարող են առաջարկվել, միջբնագավառային քննարկումը հույժ անհրաժեշտ է հիվանդների վարումն օպտիմալացնելու համար:
Մարտ 2022
La revue du praticien n° Tome 72 / n° 4 PDF