Մանկաբուժություն. գլյուտենի նկատմամբ անհանդուրժողականություն. ախտորոշում և խորհուրդներ 60

Julie Lemale.
Ամփոփագիր
Գլյուտենի նկատմամբ անհանդուրժողականությունը կամ ցելիակիան համեմատաբար տարածված հիվանդություն է, սակայն մանկաբուժության մեջ դրա ախտորոշումը դեռևս անբավարար է հետերոգեն դրսևորումների պատճառով: Բացի սննդանյութերի ներծծման խանգարումների դասական պատկերից՝ փորլուծությամբ և աճի դանդաղմամբ, հիվանդությունը հարկավոր է փնտրել ընտանեկան անամնեզում ցելիակիայի, աուտոիմուն խանգարումների նախադեպերի և որոշ համախտանիշների համատեքստում: Կլինիկական և կենսաբանական այլ նշաններ նույնպես պետք է հուշեն այդ ախտորոշման մասին: Ցանկացած կասկածի դեպքում հարկավոր է որոշել ընդհանուր իմունոգլոբուլին A-ի (IgA) և հակատրանսգլուտամինազային IgA հակամարմինների կոնցենտրացիան: Անկախ այն բանից՝ երեխան ունի՞ ախտանշաններ, թե՞ ոչ, եթե հակատրանսգլուտամինազային IgA հակամարմինների կոնցենտրացիան 10 անգամ գերազանցում է նորմայի վերին շեմը, և եթե երկրորդ նմուշում առկա են էնդոմիզիումի դեմ ուղղված IgA տիպի հակամարմիններ, ապա ընտանիքի համաձայնության պարագայում ախտորոշումը հաստատվում է առանց մարսողական խողովակի վերին հատվածի՝ բիոպսիայով համադրված էնդոսկոպիայի։ Բուժումը հիմնված է ամբողջ կյանքի ընթացքում առանց գլյուտենի սննդակարգի վրա:
Մարտ 2022
La revue du praticien n° Tome 72 / n° 4 PDF