Սքրինինգի և բուժման ռազմավարությունների ազդեցությունը ՄԻԱՎ վարակի համաճարակաբանության վրա Ֆրանսիայում և աշխարհում 12

Laurence Slama.
Ամփոփագիր
UNAIDS-ի (ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ հարցերով համատեղ ծրագիր)՝ համաշխարհային առումով նպատակներին հնարավոր կլինի հասնել միայն 2030 թվականին, եթե հսկայական հավաքական ջանքեր գործադրվեն, հատկապես՝ ՄԻԱՎ վարակի կանխարգելման բնագավառում: Հասանելի են բազմաթիվ գործիքներ, որոնք իրենցից ներկայացնում են, ինչպես ներկայումս են ասում, տարբերակված կանխարգելում: Այն հարմարեցված է յուրաքանչյուր անհատին, յուրաքանչյուր սեռին, յուրաքանչյուր կարիքին ու սպասումներին: Պարզեցված սքրինինգի հասանելիությունից մինչև համապարփակ բուժում՝ հակառետրովիրուսային բուժումը, որպես ՄԻԱՎ վարակի փոխանցման կանխարգելման միջոց, այլևս իր արդյունավետությունն ապացուցելու կարիք չունի: Մյուս կողմից՝ աշխարհում տարեկան ավելի քան 1,5 մլն նոր դեպքերի ի հայտ գալու պայմաններում ՄԻԱՎ վարակի կանխարգելման միջոցները, մասնավորապես՝ նախաշփումային կանխարգելումը (PrEP), դեռևս անբավարար են, ինչն ընդգծում է սոցիալ-տնտեսական անհավասարությունը: Կանխարգելման խրախուսումը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ համաշխարհային պայքարում հանրային առողջապահության հիմնահարցերից է
Դեկտեմբեր 2021
La revue du praticien n° Tome 71 / n° 2 PDF