ՄԻԱՎ վարակի ժամանակակից բուժումը 36

Romain Palich.
Ամփոփագիր
Մարդու իմունային անբավարարության վիրուսով/ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշով վարակման առաջին դեպքերի նկարագրությունից անցել է 35 տարի: ՄԻԱՎ վարակը, որը սկզբնական շրջանում մշտապես մահաբեր էր, արդի հակառետրովիրուսային դեղամիջոցներով ՄԻԱՎ-ի վերարտադրման հսկողության շնորհիվ դարձել է քրոնիկական վիրուսային վարակ: Բուժման այդ մեթոդները, որոնց հիմնական անհատական օգուտը հիվանդության խորացման դադարեցումն է, չափազանց արդյունավետ են մի մարդուց մյուսին վիրուսի փոխանցմանը հակազդելու առումով: Թեև հակառետրովիրուսային դեղամիջոցներն արդյունավետ են վիրուսի վերարտադրությունը հսկելիս, սակայն չեն կարող ոչնչացնել վիրուսը դրա՝ բջջային պահոցներում ներդրվելու պատճառով: Բացի դրանից՝ հակառետրովիրուսային բուժումն անհրաժեշտ է շարունակել ամբողջ կյանքի ընթացքում, այն պահանջում է նշանակումների խիստ և երկարատև հետևողական կատարում: Ներկայիս դեղագրքերը (ֆարմակոպեա) ներառում են բազմաթիվ բուժական հնարավորություններ՝ հիմնված բուժման պարզ և դյուրատար մեթոդների վրա: ՄԻԱՎ-ով հիվանդների տարեց դառնալը և նրանց վրա հակառետրովիրուսային դեղամիջոցների երկարատև ազդեցությունը բժիշկներին նոր մարտահրավերներ են նետում՝ կառավարել դեղորայքային փոխազդեցությունները և կիրառել թեթև բուժական ռազմավարություններ՝ ներառելով հակառետրովիրուսային երկբուժումը և մեջընդմիջվող բուժումը: Մոտ ապագայում երկարատև ազդեցության և տարբեր եղանակներով ընդունման նոր դեղանյութերն ավելի մեծ առաջընթաց կապահովեն ՄԻԱՎ վարակի բուժման գործում:
Դեկտեմբեր 2021
La revue du praticien n° Tome 71 / n° 2 PDF