Clostridioides difficile. թարմացված խորհրդատվություն 6

Frédéric Barbut, Catherine Eckert, Valérie Lalande, Killian Le Neindre, Jeanne Couturier.
Ամփոփագիր
Clostridioides difficile-ն սպորագոյացնող անաերոբ գրամ-դրական բացիլ է, որը պատասխանատու է մարսողական վարակների լայն սպեկտրի համար՝ պարզ, ինքնաբերաբար անցնող փորլուծությունից մինչև կեղծթաղանթային կոլիտ, որը կարող է բարդանալ թունավոր մեգակոլոնով, մարսողական ուղու թափածակմամբ և հանգեցնել հիվանդի մահվան: C. difficile վարակների (ԿԴՎ) վտանգի հիմնական գործոններն են՝ 65-ն անց տարիքը, հակաբիոտիկների ընդունումը և հոսպիտալացման նախադեպերը: Շտամների ախտահարույց ունակությունը կապված է երկու թունանյութերի՝ TcdA-ի և TcdB-ի արտադրության հետ: 2005 թվականին, այսպես կոչված, «գերախտահարույց» կլոնի (027/NAP/BI) երևան գալն ու արագ տարածումը կլինիկական և հիմնարար հետազոտությունների խթան հանդիսացավ: Խոշոր նվաճումներ արձանագրվեցին ինչպես համաճարակաբանական (ԿԴՎ-ի համայնքային ձևերի ավելի լավ ճանաչում), այնպես էլ ախտորոշիչ (նոր մոլեկուլային թեստեր) և բուժական (նոր բուժումներ, ինչպիսիք են ֆիդաքսոմիցինը, բեզլոտոքսումաբը կամ կղանքային միկրոֆլորայի փոխպատվաստումը) առումներով: Այս նվաճումները հնարավորություն ընձեռեցին թարմացնելու ԿԴՎ-ի բուժման վերաբերյալ խորհրդատվական փաստաթղթերը՝ Կլինիկական մանրէաբանության և վարակիչ հիվանդությունների եվրոպական ընկերակցության (ԿՄՎՀԵԸ, ESCMID) հովանու ներքո: ԿԴՎ-ի հակաբիոտիկային բուժումը կախված է ինչպես վարակի ծանրությունից, այնպես էլ վտանգի աստիճանից և ախտակրկնությունների քանակից: Վարակման դեմ պայքարը պահանջում է, մի կողմից, հակաբիոտիկների կիրառման վերահսկողություն, մյուս կողմից՝ վարակված հիվանդների հետ շփման նախազգուշական միջոցների իրականացում։
Հիմնաբառեր. Clostridium:
Դեկտեմբեր 2022
La revue du praticien n° Tome 72 / n° 7 PDF