Ներարգանդային ախտահարումների ախտորոշման ռազմավարությունը 22

Jérémie Belghiti, Sophie Egels, Geoffroy Canlorbe.
Ամփոփագիր
Ներարգանդային ախտահարումների ախտորոշման ռազմավարությունը հարց է, որը շատ հաճախ է ծագում գինեկոլոգիական խորհրդատվությունների ժամանակ: Ներարգանդենու (էնդոմետրիումի) քաղցկեղն ամենից հաճախ հանդիպում է հետդաշտանադադարում գտնվող կանանց շրջանում, և արյունահոսությունն առաջին կլինիկական նշանն է դեպքերի ավելի քան 90 % -ում: Ախտորոշման ռազմավարության մեջ շատ կարևոր տեղ ունեն կոնքի ուլտրաձայնային հետազոտությունը և ներարգանդենու բիոպսիան։ Արգանդային ոչ նորմալ արյունահոսության եզակի դրվագի դեպքում, և երբ, ըստ ուլտրաձայնային հետազոտության, ներարգանդենու հաստությունը փոքր կամ հավասար է 4 մմ-ի, հնարավոր է հետաձգել արգանդի հետագա հետազոտությունը: Սակայն արգանդային կրկնվող ոչ նորմալ արյունահոսությունների դեպքում կամ երբ էնդոմետրիումի հաստությունը 4 մմ-ից ավելի է հետդաշտանադադարում գտնվող կնոջ մոտ, խորհուրդ են տրվում արգանդի լրացուցիչ հետազոտություններ (արգանդադիտում [հիստերոսկոպիա] և հյուսվածաբանություն): Եթե հայտնաբերվում է ներարգանդենու քաղցկեղ, առանցքային հետազոտությունը գոտկա-կոնքային շրջանի մագնիսառեզոնանսային շերտագրությունն է:
Դեկտեմբեր 2022
La revue du praticien n° Tome 72 / n° 7 PDF