Ներարգանդենու քաղցկեղի վիրաբուժության զարգացումը 35

Geoffroy Canlorbe, Marianne Nikpayam, Jérémie Belghiti.
Ամփոփագիր
Ներկայումս ներարգանդենու քաղցկեղի վիրահատության անհրաժեշտության պարագայում խորհուրդ է տրվում նվազ միջամտական մոտեցմամբ վիրաբուժությունը (լապարասկոպային կամ ռոբոտ օգնականով), այդ թվում՝ մեծ վտանգի ենթակա հիվանդների համար: Այս ցուցմամբ բուժելիս արգանդային մանիպուլյատորի դերը դեռևս պետք է հստակեցնել առաջահայաց հետազոտությունների միջոցով: Միևնույն ժամանակ, ինդոցիանին կանաչով հայտնաբերված ժամապահ-ավշահանգույցի (կամ պահակային ավշահանգույցի) հեռացման և հետազոտման ընթացակարգը դարձել է, ըստ FIGO դասակարգման, ավշային հանգույցների ախտահարման I և II փուլերի որոշման էտալոնային մեթոդ ՝ անկախ հյուսվածաբանական տիպից։ Բուժումը պետք է իրականացվի մասնագիտացված հաստատությունում՝ գինեկոլոգիական քաղցկեղների բուժման մեջ մասնագիտացած թիմի կողմից:
Դեկտեմբեր 2022
La revue du praticien n° Tome 72 / n° 7 PDF