Ներարգանդենու քաղցկեղի հետվիրահատական բուժումը 41

Nicolas Meillan.
Ամփոփագիր
Ներարգանդենու քաղցկեղի առաջնային բուժումը վիրահատությունն է: Հետվիրահատական բուժումը հիմնված է ախտակրկնությունների վտանգի մակարդակի վրա, որը կախված է հյուսվածաբանական տեսակից, հիվանդության աստիճանից, էմբոլների առկայությունից, FIGO դասակարգումից և գենոմային պրոֆիլից: Եթե վտանգը փոքր է, հետվիրահատական բուժում խորհուրդ չի տրվում, միջին վտանգի դեպքում առավել հաճախ առաջարկվում է բրախիթերապիա։ Միջինից մեծ վտանգից սկսած կարող է պահանջվել արտաքին ռադիոթերապիա (կոնքի հսկողության համար) և քիմիաթերապիա (հեռահար հսկողության համար): Վերջապես, ախտակրկնությունների մեծ վտանգի ենթակա հիվանդներին խորհուրդ է տրվում քիմիաթերապիա, որը հնարավոր է զուգակցել արտաքին ռադիոթերապիայի հետ:
Դեկտեմբեր 2022
La revue du praticien n° Tome 72 / n° 7 PDF