Կրծքի երեխայի ստամոքս-կերակրափողային ռեֆլյուքս՝ ֆիզիոլոգիական դրսևորո՞ւմ, թե՞ հիվանդություն 74

Aurélie Bourchany, Emmanuel Mas.
Ամփոփագիր
Ստամոքս-կերակրափողային ռեֆլյուքսը (ՍԿՌ) բնորոշվում է դեպի կերակրափող ստամոքսի պարունակության բարձրացմամբ՝ օրգանիզմից արտամղմամբ կամ առանց դրա։ ՍԿՌ-ն շատ տարածված է կրծքի երեխաների շրջանում՝ գագաթնակետով մոտավորապես 4 ամսականում։ Սովորաբար ֆիզիոլոգիական երևույթ է՝ մեծ քանակությամբ կաթնային սննդի ընդունման և կերակրափողի ստորին սեղմամկանի անհամապատասխան թուլացման պատճառով։ Պաթոլոգիական ՍԿՀ-ն ոչ միշտ է ակնհայտ երևում՝ ախտանշանների նվազ առանձնահատկության պատճառով (լացը, դյուրագրգիռությունը և հետհոսքը)։ Մյուս կողմից՝ չպետք է անտեսել էզոֆագիտով, վերին շնչուղիների կամ քիթ-կոկորդ-ականջի կրկնվող վարակներով բարդացած ՍԿՌ-ի մասին հուշող նախազգուշացնող նշանները, ոչ էլ անուշադրության մատնել տարբերակիչ ախտորոշումները (կովի կաթի սպիտակուցների նկատմամբ ալերգիան, էոզինոֆիլային էզոֆագիտը, զարգացման բնածին արատները կամ գլխուղեղի ուռուցքները)։ ՍԿՌ-ի ախտորոշումը կլինիկական է, սակայն երբեմն կարող են քննարկվել որոշ լրացուցիչ հետազոտություններ ՝ կերակրափող-ստամոքս-տասներկումատնյա աղու էնդոսկոպիա, pH-ի 24-ժամյա չափում, կերակրափող-ստամոքս-տասներկումատնյա աղու անցանելիության ստուգում։ Ծնողներին անհրաժեշտ է լավ բացատրել ՍԿՌ-ի մեխանիզմները, և դրա ֆիզիոլոգիական ձևի վարումն անցկացնել ոչ դեղորայքային միջոցներով (կաթի ընդունման/ծավալների կարգավորում, թանձրացուցիչների կիրառում) ։ Բարելավման բացակայության դեպքում կարելի է առաջարկել 2-4 շաբաթ շարունակ հրաժարվել կովի կաթի սպիտակուցներից, նույնիսկ՝ կիրառել պրոտոնային պոմպի արգելակիչներով բուժում։
Դեկտեմբեր 2022
La revue du praticien n° Tome 72 / n° 7 PDF