Բուժման հեղափոխական մեթոդներ մելանոմայի դեմ պայքարում 6

Mathilde Amiot, Céleste Lebbé.
Ամփոփագիր
Մելանոման ամենաագրեսիվ մաշկային ուռուցքն է, որը պատասխանատու է մաշկի քաղցկեղից մահերի 90 %-ի համար: Դրանով հիվանդացությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր տասը տարին մեկ, թեև վտանգի հիմնական գործոնը հայտնի է: Փաստացի, մանկության և պատանեկության տարիներին ինտենսիվ ուլտրամանուշակագույն ճառագայթումը էականորեն կապված է մելանոմաների զարգացման հետ: Ուստի, լուսապաշտպանության կանոնների մասին պետք է իրազեկել և դրանք կիրառել վաղ տարիքից: Մելանոման հնարավորինս վաղ ախտորոշելը մեծ մարտահրավեր է, քանի որ այս քաղցկեղն առանձնապես ագրեսիվ է: Տեղայնացված փուլում վիրաբուժական վարումը բավարար է, բայց ախտակրկնության վտանգը չի վերանում, այդ պատճառով կարևոր են ինչպես բժշկական հսկողությունը, այնպես էլ ինքնազննման վերաբերյալ գիտելիքները: Խորացած փուլերի վարումը զգալիորեն զարգացել է վերջին տասը տարիների ընթացքում՝ փոխելով հիվանդների կանխատեսումը: Ուսումնասիրվում են բուժման այլ ռազմավարություններ՝ ապրելիության բարելավման, ախտակրկնության կանխման և թունավորումների նվազեցման նպատակով։ Մեծ և վաղ դրսևորվող մետաստազային ներուժով III և IV փուլերի հեռացված մելանոմաների հետվիրահատական բուժումը տվել է նշանակալի արդյունքներ: Կարելի է առաջնորդվել նաև ավելի վաղ փուլերի պարագայում հետազոտված նախավիրահատական ռազմավարությամբ: Այս հոդվածի նպատակը մելանոմայի ախտորոշման և ներկայումս առաջարկվող բուժման մեթոդների, ինչպես նաև վերջին հետազոտությունների արդյունքներն ամփոփելն է՝ փորձելով լինել հնարավորինս սպառիչ, առաջնային ու երկրորդային կանխարգելման կարևորությունն ընդգծելը, նաև՝ ոչ մաշկաբան բժիշկների ուշադրությունն այս գիտելիքների տարածմանն ու կասկածելի մաշկային գոյացությամբ հիվանդների բուժմանը սևեռելը:
Հիմնաբառեր. Մելանոմա:
Մարտ 2023
La revue du praticien n° Tome 73 / n° 8 PDF