Վերին օդատար-մարսողական ուղիների քաղցկեղի համաճարակաբանությունը և վտանգի գործոնները 18

Nicolas Le Clerc.
Ամփոփագիր
Արձանագրելով տարեկան ավելի քան 18000 դեպք՝ վերին օդատար-մարսողական ուղիների (ՎՕՄՈՒ) քաղցկեղը Ֆրանսիայում, ըստ տարածվածության, 5-րդն է: 90% դեպքերում գործ ունենք տափակբջջային քաղցկեղի հետ։ ՎՕՄՈՒ քաղցկեղն ախտահարում է բերանի խոռոչը (դեպքերի 25%), բերանըմպանը (15%), կոկորդը (30%): Քթըմպանի, հարքթային ծոցերի և քթի խոռոչների քաղցկեղները կազմում են դեպքերի միայն 2%-ը: Հիվանդության առաջացման վտանգի հիմնական գործոններն են ծխախոտը և ալկոհոլը։ Այնուամենայնիվ, ՎՕՄՈՒ քաղցկեղների աճող մասնաբաժինը կապված է մարդու պապիլոմավիրուսի քաղցկեղածին շճատիպերի (16 և 18) հետ և ունի լավ կանխատեսում:
Մարտ 2023
La revue du praticien n° Tome 73 / n° 8 PDF