Վերին օդատար-մարսողական ուղիների քաղցկեղների բուժման ռազմավարություններ 31

Julia Fanchette, Caroline Halimi.
Ամփոփագիր
Վերին օդատար-մարսողական ուղիների (ՎՕՄՈՒ) տափակբջջային կարցինոմաները գլխի և պարանոցի շրջանի ամենատարածված քաղցկեղներն են: Դրանք, որպես կանոն, կապված են ալկոհոլի և ծխախոտի օգտագործման հետ, բայց կարող են հարուցվել նաև պապիլոմավիրուսներով, մասնավորապես՝ բերանըմպանային ուռուցքները: Դրանց ախտորոշումն առավել հաճախ կատարվում է տեղային տարածման փուլում՝ բուժումը դարձնելով ավելի բարդ: Ամբողջական նախնական գնահատումից հետո հիվանդին առաջարկվում է բուժման ամենահարմար հաջորդականությունը՝ բազմամասնագիտական խորհրդակցության ժամանակ կոնկրետ նրա դեպքի քննարկումից հետո: ՎՕՄՈՒ քաղցկեղների բուժական զինանոցը հիմնականում բաղկացած է վիրաբուժությունից, ռադիոթերապիայից և քիմիաթերապիայից, որոնց վերջերս գումարվել է նաև իմունաբուժումը։ Վերջինս թարմացրել է տեղային և մոտակա տարածման չվիրահատվող ախտակրկնություններով կամ մետաստազներով հիվանդների վարման ռազմավարությունը:
Մարտ 2023
La revue du praticien n° Tome 73 / n° 8 PDF