Վերին օդատար-մարսողական ուղիների քաղցկեղներ. մասնավոր դեպք՝ քթըմպանի քաղցկեղ 45

François-Régis Ferrand, Pierre Busson.
Ամփոփագիր
Ֆրանսիայում քթըմպանի կարցինոմաները (ՔԸԿ) դասվում են հազվադեպ ուռուցքների շարքը և օժտված են գլխի ու պարանոցի այլ ուռուցքներից տարբերվող պատճառագիտական, համաճարակաբանական, ախտորոշիչ և բուժական առանձնահատկություններով: ՔԸԿ-ների ախտորոշման և բուժման առանձնահատկությունների, ինչպես նաև գործառութային հետևանքների վերաբերյալ բժիշկների իրազեկվածության բարձրացումը հնարավորություն է տալիս ավելի լավ ախտորոշելու և հսկելու հիվանդներին հատուկ ուռուցքաբանական բուժման ընթացքում և բուժումից հետո, ինչպես նաև նրանց տեղեկացնելու բուժման տարբերակների, մասնավորապես՝ վարման հենասյուն համարվող ուռուցքի ձևին համապատասխանեցված ռադիոթերապիայի և հատկապես արդյունավետ համակարգային բուժման մեթոդների մասին: Ուրվագծվում են բուժման և հետագա հսկողության հեռանկարներ՝ կապված կամ չկապված հաճախ Էպշտեյնի-Բարի վիրուսով հարուցվող այս ուռուցքի առանձնահատկության հետ:
Մարտ 2023
La revue du praticien n° Tome 73 / n° 8 PDF