ԱՀԿ-ի խորհրդատվությամբ մալարիայի դեմ կիրառվող առաջին պատվաստանյութը 71

Wendé-Waoga Guillaume Zango, Marie-Fleur Durieux, Jean-François Faucher.
Ամփոփագիր
ԱՀԿ-ի խորհրդով կիրառվող՝ մալարիայի առաջին պատվաստանյութը՝ RST,S/AS01, տասնամյակներ տևած հետազոտությունների արդյունք է: Այն սպիտակուցային ռեկոմբինանտ պատվաստանյութ է, որը պաշտպանում է Plasmodium falciparum մակաբույծի հարուցած արևադարձային մալարիայից՝ ցիրկումսպորոզոիտ սպիտակուցի նկատմամբ հումորալ և բջջային իմունիտետի առաջացման շնորհիվ: Պատվաստանյութի արդյունավետությունը համեստ է, սակայն այն լրացուցիչ գործիք է մալարիայի դեմ պայքարում։ Առաջիկա տասնամյակների ընթացքում ակնկալվում է ստեղծել առավել արդյունավետ պատվաստանյութեր։ ԱՀԿ-ի՝ 2021 թվականի հոկտեմբերի խորհրդատվությունը տեղաճարակային գոտիների երեխաների շրջանում այս պատվաստանյութի լայնածավալ կիրառման վերաբերյալ հույսեր է առաջացնում, սակայն նաև՝ հարցեր բարձրացնում: Մալարիայի փոխանման միջին և բարձր վտանգի մակարդակով երկրների իմունականխարգելման ազգային ծրագրերում RST,S/AS01 պատվաստանյութն ընդգրկելու ժամանակացույցը դեռևս անհայտ է։
Հիմնաբառեր. մալարիա:
Մարտ 2023
La revue du praticien n° Tome 73 / n° 8 PDF