Օպտիկական նեյրոմիելիտ 77

Thomas Roux, Élisabeth Maillart, Caroline Papeix.
Ամփոփագիր
Օպտիկական նեյրոմիելիտը (ՕՆՄ) կամ Օպտիկական նեյրոմիելիտների շարքի հիվանդությունը`ՕՆՇՀ (neuromyelitis optica spectrum disorder NMOSD), կենտրոնական նյարդային համակարգի տարբեր բորբոքային ախտահարումների համախումբ է, որը տարբերվում է ցրված սկլերոզից: Այն բնութագրվում է տիպային կլինիկական խանգարումների համակցությամբ, ինչպիսիք են՝ տեսանյարդի բորբոքումը, տարածուն լայնական ողնուղեղաբորբը և area postrema-ի ախտահարումը, նաև՝ ակվապորին 4-ի դեմ հակամարմինների առկայությամբ: ՕՆՄ-ն ընթանում է սրացումներով, որոնք կարող են կյանքին սպառնացող լինել և արդարացնում են անհապաղ բուժումը ներերակային կորտիկոստերոիդների մեծ չափաբաժինների անհապաղ ներարկմամբ , հնարավոր է՝ համակցվելով պլազմաֆերեզի սեանսների հետ: Այնուհետև նախաձեռնվում է հիմնական բուժում՝ նոր սրացումը կանխելու համար:
Մարտ 2023
La revue du praticien n° Tome 73 / n° 8 PDF