Հսկաբջջային զարկերակաբորբի ախտորոշումը 46

Hélène Greigert, Bernard Bonnotte, Maxime Samson.
Ամփոփագիր
Հսկաբջջային զարկերակաբորբը (ՀԶԲ) անհրաժեշտ է արագ ախտորոշել, որպեսզի սկսվի համապատասխան բուժում՝ միտված ախտանշանների թեթևացմանը և իշեմիկ բարդություններից, հատկապես՝ տեսողական բարդություններից խուսափելուն: ՀԲԶ-ի ախտորոշումն իրականացվում է 50 տարեկան և ավելի բարձր տարիքի հիվանդի մոտ ՀԲԶ-ի կլինիկական նշանների, նախ և առաջ՝ նոր ի հայտ եկած գլխացավերի կամ ռևմատիկ պոլիմիալգիայի առկայության հիման վրա, նաև՝ խոշոր անոթների անոթաբորբի «ապացույցի», որը ստացվում է զարկերակի (սովորաբար՝ քունքային) մի հատվածի հյուսվածաբանական հետազոտությամբ կամ գլխային զարկերակների, աորտայի և /կամ դրա ճյուղերի պատկերային հետազոտությամբ (դոպլեր ուլտրաձայնային հետազոտություն, ՀՇ-անոթագրություն, ՊԱՇ-ՀՇ՝ 18-ֆտորդեզօքսիգլյուկոզայով, հազվադեպ՝ ՄՌՇ-անոթագրություն): Բացի դրանից, հիվանդների ավելի քան 95 %-ի շրջանում դիտարկվում կենսաբանական բորոբքային համախտանիշ: Սա ավելի քիչ է արտահայտվում տեսողական կամ նյարդաբանական իշեմիկ բարդությունների դեպքում: Առանձնացնում են ՀԲԶ-ի երկու հիմնական ֆենոտիպ. մի կողմից՝ գլխային ՀԲԶ, որի դեպքում գերակշռում են գլխային անոթների ախտահարումները՝ իշեմիկ բարդությունների ավելի մեծ վտանգով, մյուս կողմից՝ արտագլխային ՀԲԶ, որը վերաբերում է ավելի երիտասարդ հիվանդներին, որոնց պարագայում իշեմիկ վտանգն ավելի փոքր է, բայց ավելի շատ են աորտայի բարդությունները և ավելի հաճախակի՝ ախտակրկնությունները: Մասնագիտացված կենտրոններում «արագացված գործընթացով օգնության» ( «fast track») տիպի կառույցների ստեղծումը հնարավորություն է տալիս իրականացնելու արագ վարում՝ անհապաղ բուժման կարիք ունեցող հիվանդներին բացահայտելու նպատակով, որպեսզի հնարավոր լինի խուսափել իշեմիկ բարդություններից, նաև՝ արագորեն կատարելու անհրաժեշտ հետազոտությունները՝ ախտորոշումը հաստատելու և հիվանդի պատշաճ վարումն ապահովելու համար:
Հունիս 2023
La revue du praticien n° Tome 73 / n° 9 PDF