Ամփոփագիր
Տակայասուի զարկերակաբորբը խոշոր անոթների բորբոքային պանարտերիիտ է, մեծ մասամբ ախտահարում է աորտան և դրա հիմնական ճյուղերը, ինչպես նաև թոքային զարկերակները: Տարեկան հաճախականությունը 1,11 դեպք է՝ մեկ միլիոն մարդու հաշվով, հիմնականում հիվանդանում են կանայք։ Դասականորեն դիտարկվում է երկու հաջորդական փուլ՝ խցանմանը նախորդող բորբոքային փուլ, որը կարող է անցնել աննկատ, ապա՝ խցանման փուլ, որը բնութագրվում է անոթային իշեմիկ ախտանշաններով, որոնք հետևանք են զարկերակների առպատային ախտահարումների, ինչպիսիք են՝ ստենոզը, խցանումը կամ անևրիզման: Ախտորոշումը հիմնվում է կլինիկական, կենսաբանական և ձևակազմաբանական մի շարք փաստարկների վրա: Բիոպսիա իրականացնելու հնարավորության դեպքում անատոմա-ախտաբանական հետազոտությունը հայտնաբերում է գրանուլեմատոզ պանարտերիիտ՝ հիմնականում զարկերակի միջին և արտաքին պատյաններին՝ հատվածային և օջախային: Բուժումն իրականացվում է կորտիկոստերոիդային և, հաճախ, իմունաճնշիչ դեղամիջոցներով, ինչպես նաև հաշվի են առնվում սիրտ-անոթային վտանգի գործոնները` երկարաժամկետ հեռանկարում անոթային բարդությունները կանխելու համար։
Հունիս 2023
La revue du praticien n° Tome 73 / n° 9 PDF