Դեղորայքային ցաների նույնականացում 87

Saskia Ingen-Housz-Oro.
Ամփոփագիր
Դեղորայքային ցանը դեղերի՝ հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններից է: Ամենատարածվածը բծահանգուցիկավոր ցաներն են, որոնք ապաքինվում են մի քանի օրվա ընթացքում։ Այդուհանդերձ, հարկավոր է բացառել ծանրության մասին վկայող կլինիկական և կենսաբանական նշանները: Ծանր դեղորայքային ցաներն են՝ սուր տարածուն էկզանթեմանման թարախաբշտիկավորումը, DRESS համախտանիշը (էոզինոֆիլիայով և համակարգային ախտանշաններով դեղորայքային ռեակցիա) և վերնամաշկային նեկրոլիզը (Սթիվենս-Ջոնսոնի և Լայելի համախտանիշներ): Կասկածվող դեղամիջոցը հայտնաբերելու նպատակով պահանջվում է իրականացնել հիվանդի կամ նրա շրջապատի հարցուփորձ և կազմել ընդունած դեղերի ժամանակացույց: Դեղորայքային ցանի բուժումը կախված է դրա նոզոլոգիական տեսակից և հիվանդի ընդհանուր վիճակից: Բոլոր ծանր տոքսիդերմիաների դեպքում անհրաժեշտ է հոսպիտալացում համապատասխան մասնագիտացված բաժանմունք: Վերնամաշկային նեկրոլիզի հսկողությունը պետք է երկարաձգվի կյանքի որակը խաթարող հետևանքների հաճախակի լինելու պատճառով: Դեղորայքային ցանի յուրաքանչյուր դեպքի (հատկապես՝ ծանր դեպքերի) մասին հարկավոր է հայտնել դեղագործական վերահսկողություն իրականացնող մարմնին։
Հիմնաբառեր. դեղորայքային ցան:
Հունիս 2023
La revue du praticien n° Tome 73 / n° 9 PDF