Քաղցկեղ և պտղաբերության պահպանում 103

Blandine Courbiere, Catherine Poirot, Christine Decanter, Nathalie Rives, Éric Huyghe.
Ամփոփագիր
Պտղաբերության պահպանման ներառումը բուժման սխեմայում քաղցկեղից հետո կյանքի որակի հիմնական խնդիրներից է, հատկապես՝ մանկահասակ երեխաների, դեռահասների և 18-24 տարեկան երիտասարդների համար: Խնդրին տրվող լուծումները պետք է հարմարեցվեն տարիքին, սեռին և բուժմանը: Ֆրանսիայի Քաղցկեղի ազգային ինստիտուտի (ՔԱԻ) խորհրդատվությունը նպատակ ունի տրամադրելու տարբեր բուժումների հետևանքով պտղաբերությանը սպառնացող վտանգների և պտղաբերության պահպանման հնարավորությունների մասին տեղեկատվություն, որպեսզի հնարավոր լինի կատարել իրազեկ ընտրություն և բարելավել մատուցվող բժշկական ծառայության որակը՝ տրամադրվող բուժսպասարկման անհավասարությունը նվազեցնելու նպատակով։ Երբեմն խորհուրդ է տրվում հիվանդին ուղղորդել պտղաբերության պահպանման ոլորտում մասնագիտացված կենտրոն, որպեսզի, նախքան քաղցկեղի բուժման մեկնարկը, հնարավոր լինի կիրառել նրա իրավիճակին հարմարեցված մեթոդ:
Հունիս 2023
La revue du praticien n° Tome 73 / n° 9 PDF