Հոջկինի դասական լիմֆոմայի առաջին շարքի բուժում 39

Cédric Rossi, Olivier Casasnovas.
Ամփոփագիր
Դասական Հոջկինի լիմֆոմայի բոլոր ձևերի համար ցուցված է առաջին շարքի քիմիաթերապիա, որին հաջորդում է ախտահարված ավշահանգույցների ճառագայթումը՝ տեղայնացված ձևերի դեպքում. ԱԲՎԴ սխեման (դոքսոռուբիցին [Ադրիամիցին], բլեոմիցին, վինբլաստին, դակարբազին) միջազգային միօրինականացված գործելակարգն է: ԲԷԱՑՕՊՊ` յոթ դեղամիջոցներով գործելակարգը (բլեոմիցին, էտոպոզիդ, դոքսոռուբիցին [Ադրիամիցին], ցիկլոֆոսֆամիդ, վինկրիստին [Օնկովին], պրոկարբազին, պրեդնիզոն) կիրառվում է խորացած ձևերի դեպքում՝ «ուժեղացված» ձևով (ԲԷԱուժ): 2010-ականների ընթացքում ապացուցվեց, որ պոզիտրոնային արտանետման շերտագրությամբ (ՊԱՇ) ուղղորդվող ռազմավարությունները հնարավորություն են տալիս օպտիմալացնելու բուժման վտանգ-օգուտ հարաբերակցությունը՝ լավ արձագանքողների բուժման ինտենսիվությունը նվազեցնելով և, ընդհակառակը, վատ արձագանքողների բուժումն ուժեղացնելով: Այսպիսով, քիմիաթերապիային ՊԱՇ-ի պատասխանի գնահատումը ներկայումս վճռորոշ է և անհրաժեշտության դեպքում հնարավոր է դարձնում բուժումը հարմարեցնելը: Չնայած այս զգալի նվաճումներին՝ բազմաթիվ խնդիրներ մնում են արդիական՝ առաջին շարքի բուժման անմիջական և երկարաժամկետ անցանկալի երևույթների կառավարումը, բուժակայուն հիվանդների համար բուժման լավագույն տարբերակները, ճառագայթաբուժման մեթոդների տեղն ու օպտիմալացումը, առաջին շարքի ռազմավարություններում այնպիսի նոր բուժամիջոցների տեղը, ինչպիսիք են CD30-ի դեմ կոնյուգացված հակամարմինները (բրենտուքսիմաբ վեդոտին) և PD1 արգելակիչները:
Սեպտեմբեր 2023
La revue du praticien n° Tome 73 / n° 10 PDF