Հոջկինի լիմֆոմայի ախտակրկնություն. երկրորդ և հաջորդող շարքերի բուժումներ 48

Bénédicte Deau Fischer.
Ամփոփագիր
Երբ առաջին շարքի բուժումը ձախողվում է, հիվանդների ապաքինումն իրականացվում է համալրող քիմիաթերապիայով, հաջորդիվ՝ բուժման ուժեղացմամբ և սեփական արյունաստեղծ ցողունային բջիջների փոխպատվաստմամբ: Բուժման այս ռազմավարությունը նախատեսվում է համապատասխան տարիքի ևհամալրող բուժման նկատմամբ քիմիազգայուն հիվանդություն ունեցող հիվանդների համար և կախված է ուղեկցող հիվանդություններից: Համալրող քիմիաթերապիայով բուժման չափորոշիչ չկա: Այդուհանդերձ, հիվանդները, որոնք նախքան փոխպատվաստումը լիակատար ախտադադարում են, ունեն լավագույն կանխատեսումը: Համալրող բուժման համակցությունները, ներառյալ՝ նոր դեղանյութերը, դրսևորել են հետաքրքրական արդյունքներ, բայց՝ առանց համեմատական կլինիկական փորձարկումների: Ախտակրկնությունների մեծ վտանգի ենթակա հիվանդների շրջանում գնահատվել է բրենտուքսիմաբ վեդոտինի կիրառությունը՝ ինքնափոխպատվաստումից հետո պահպանողական բուժման մեջ: Դա հնարավորություն է տվել էականորեն բարելավելու առանց խորացման ապրելիությունը: Այլափոխպատվաստումը բուժման տարբերակ է հետինքնափոխպատվաստումային ախտակրկնությունների դեպքում. այնուամենայնիվ, PD1-ի դեմ հակամարմիններով իմունաբուժումը հարցականի տակ է դնում այլափոխպատվաստման դերն ու կիրառության ժամկետները:
Սեպտեմբեր 2023
La revue du praticien n° Tome 73 / n° 10 PDF