Հոջկինի լիմֆոմայի թիրախային բուժումների և անցակետային արգելակիչներով իմունաբուժման թունավոր ազդեցությունը 58

Jean-Marie Michot, Julien Lazarovici.
Ամփոփագիր
Բրենտուքսիմաբ վեդոտինով CD30-թիրախավորված բուժում խորհուրդ է տրվում ինքնափոխպատվաստումից հետո ախտակրկնության կամ խորացման մեծ վտանգի ենթակա հիվանդներին, ինչպես նաև ինքնափոխպատվաստումից հետո ախտակրկնության դեպքում, կամ բուժման առնվազն 2 շարքից հետո, երբ մի շարք դեղամիջոցներ համակցող ինտենսիվ քիմիաթերապիան այլևս բուժման տարբերակ չէ: Բրենտուքսիմաբ վեդոտինը միակլոնային հակամարմին է, որն ուղղված է CD30-ի դեմ և համակցված է հակամիկրոխողովակային ցիտոտոքսիկ դեղանյութ մոնոմեթիլաուրիստատին E-ի հետ: Բրենտուքսիմաբ վեդոտինի հիմնական անցանկալի ազդեցությունը ծայրամասային նեյրոպաթիան է: Հիվանդներին, որոնք ունեն ախտակրկնություն ինտենսիվ քիմիաթերապիայից հետո, ներառյալ ինքնափոխպատվաստումը, բրենտուքսիմաբ վեդոտինով բուժման ձախողումից հետո կարելի է առաջարկել PD1-ի դեմ հակամարմիններով իմունաբուժում (նիվոլումաբ կամ պեմբրոլիզումաբ): PD1-ի դեմ հակամարմինների (PD-1` Programmed Cell Death Protein 1` բջջի ծրագրավորված մահվան սպիտակուց 1) անցանկալի ազդեցությունները, որոնք կապված են իմունային համակարգի հետ, շատ բազմազան են և բավականին անկանխատեսելի (էնդոկրինոպաթիաներ, ցանավորում, կոլիտ, ինտերստիցիալ պնևմոպաթիաներ): Հոդվածում մանրամասն ներկայացված են բրենտուքսիմաբ վեդոտինի և PD1-ի դեմ հակամարմինների անվտանգության պրոֆիլները և այս բուժումների հիմնական անցանկալի երևույթների վարումը կլինիկական պրակտիկայում:
Սեպտեմբեր 2023
La revue du praticien n° Tome 73 / n° 10 PDF