Թքագեղձերի վարակային ախտահարումներ կամ սիալոադենիտներ 21

Joffrey Molher.
Ամփոփագիր
Թքագեղձերի վարակները կամ թքագեղձաբորբերը (սիալոադենիտները) ախտահարում են ամեն տիպի բուժառուների, սակայն ամենից հաճախ հանդիպում են տարեցների կամ ջրազրկված հիվանդների շրջանում: Կլինիկական նշանները ներառում են ցավ, մաշկի էրիթեմա, թքագեղձի այտուց, ջերմություն, երբեմն տեսանելի թարախ գեղձի ծորանի բացվածքի մոտ։ Կասկածի բացակայության դեպքում ոչ մի հետազոտության կարիք չի լինում, բացի նմուշառումից: Ուլտրաձայնային հետազոտություն իրականացվում է ախտորոշման անորոշության կամ բարդության նշանների դեպքում։ Բակտերիալ թքագեղձաբորբերի բուժումը հիմնված է տաս օր տևող հավանականային (էմպիրիկ) հակաբիոտիկային բուժման վրա, որն այնուհետ համապատասխանեցվում է հայտնաբերված մանրէին: Ամենահաճախ հանդիպող հարուցիչ մանրէն ոսկեգույն ստաֆիլոկոկն է (Staphylococcus aureus): Վերահիդրատացումն առաջնահերթ է, հատկապես՝ տարեց հիվանդների դեպքում: Վիրուսային թքագեղձաբորբերի բուժումը, որոնք ինքնուրույն անցնում են 8-15 օրում, ախտանշանային է: Թեև ընթացքն առավելապես բարենպաստ է, լուրջ բարդությունների վտանգը պահանջում է արագ ախտորոշում և համապատասխանեցված բուժում:
Դեկտեմբեր 2023
La revue du praticien n° Tome 73 / n° 11 PDF