Թքագեղձերի բորբոքային ախտահարումներ 25

Gaetane Nocturne, Marjolaine Gosset.
Ամփոփագիր
Թքագեղձերը կարող են լինել բորբոքային ախտահարումների օջախ, որոնք առավել հաճախ դրսևորվում են հիմնական թքագեղձերի ուռածությամբ՝ երբեմն համակցվելով չորության համախտանիշով։ Թքագեղձերն ախտահարող հիմնական բորբոքային հիվանդություններն են՝ Շյոգրենի հիվանդությունը, IgG4-ի հետ կապված հիվանդությունը և սարկոիդոզը։ Սրանք հազվադեպ ախտահարումներ են՝ համակարգային ներգրավմամբ. բազմաթիվ օրգանների ախտահարումների առկայությունը հուշում է այդ հիվանդությունների մասին: Ախտորոշիչ մոտեցումը նախ առավել հաճախակի հանդիպող քարային և վարակային ախտահարումները, ինչպես նաև սննդային պատճառները բացառելն է: Կասկածի դեպքում հավելյալ թքագեղձերի բիոպսիան հնարավորություն է տալիս առաջ ընթանալու պատճառագիտական հետազոտության գործում:
Դեկտեմբեր 2023
La revue du praticien n° Tome 73 / n° 11 PDF