Մարշալի համախտանիշ 41

Pascal Pillet, Marion Bailhache.
Ամփոփագիր
Մարշալի համախտանիշ, որը նաև հայտնի է որպես ՊՏԱՍԸԱ համախտանիշ, աուտոբորբոքային հիվանդությունների շարքից է։ Հապավումն արտացոլում է հիվանդության հիմնական կլինիկական բնութագրերը՝ պարբերական տենդ, աֆթաներով ստոմատիտ, ըմպանաբորբ , ադենիտ: Սա ամենատարածված աուտոբորբոքային հիվանդությունն է, որն ի հայտ է գալիս 1-5 տարեկան հասակում: Ազդեցությունը երեխայի աճի վրա քիչ է կամ բացակայում է, սակայն տենդի դրվագների կրկնությունը կարող է ազդել հիվանդների կյանքի որակի վրա։ Կլինիկական ախտորոշումը հիմնված է դրական և բացառող չափանիշների վրա: Ճիշտ ախտորոշումը հնարավորություն է տալիս սահմանելու հիվանդության այնպիսի վարում, որը կգոտեպնդի հարազատներին և հնարավորություն կընձեռի խուսափելու բազմաթիվ անհարկի հակաբիոտիկային բուժումներից: Նոպաների էտալոնային բուժումը կորտիկոստերոիդներով վարումն է: Քմային և քթըմպանային նշիկների համակցված հեռացումը կարող է քննարկվել որոշ դեպքերում ՝ որպես տարբերակ, սակայն այն համակարգված կերպով չի առաջարկվում այս հիվանդության դեպքում, որը սովորաբար բարորակ է և տարիքի հետ հիմնականում ինքնաբերաբար բուժվում է:
Դեկտեմբեր 2023
La revue du praticien n° Tome 73 / n° 11 PDF