Ինչու է հարկավոր արգելել ծխախոտի զտիչները 20

François Topart, Emmanuelle Béguinot, Nathalie Wirth, Yves Martinet.
Ամփոփագիր
Սիգարետի տեսքով ծխախոտի գործածությունը շարունակում է համարվել այնքան սովորական երևույթ, որ դրա հետևանքները՝ ծխուկները և դրանց ոչնչացումը, երկար ժամանակ չէին նկատվում կամ անուշադրության էին մատնվում: Ծխուկը բաղկացած է երկու մասից՝ թղթի մեջ փաթաթված ծխախոտի չծխված մնացորդ և ցելյուլոզի ացետատից պատրաստված մեկանգամյա օգտագործման պլաստիկ զտիչ: Երկու բաղադրիչներն էլ ներծծվում են ծխախոտի այրման ընթացքում առաջացող բազմաթիվ թունավոր նյութերով: Սիգարետների զտիչների քիմիական և պլաստիկ նյութերով հողերի, գետերի, ծովերի և օվկիանոսների աղտոտման խնդրի՝ համեմատաբար վերջերս գիտակցումը թե՛ ազգային և թե՛ միջազգային մակարդակներում լայն քննարկումների առիթ է տվել, որոնց նպատակն է, հանուն շրջակա միջավայրի պահպանության, հասնել այդ զտիչների օգտագործման հնարավոր և ցանկալի արգելմանը: Այս արգելքը դիտարկելու պարագայում հարկ կլինի կանխատեսել ծխողների առողջության համար հնարավոր հետևանքները: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ սիգարետների զտիչները որևէ բարերար ներգործություն չունեն ծխողների առողջության վրա, այնպես որ՝ դրանց արգելումը դառնում է էկոլոգիական հրամայական
Հիմնաբառեր. ծխախոտ, ծխել:
Մարտ 2024
La revue du praticien n° Tome 74 / n° 12 PDF